Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ տեղյակ չեն եղել իրենց անունից հրապարակված հայտարարությունից

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ տեղյակ չեն եղել իրենց անունից հրապարակված հայտարարությունից
12.11.2020 | 13:50

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը Facebook-ում գրել է, որ ինքն ու պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից։

«Շտապեմ տեղեկացնել, որ տանը նստած չեմ եղել և ոչ էլ թաքնվել եմ մարդկանցից, քանի որ դա իմ ոճը չէ, այլ գործել եմ, գործում եմ և պետք է գործեմ։ Այսօր ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ (թույլ տվեք չբացել փակագծեր), որպեսզի հասկանամ ստեղծված իրավիճակից անցնում դուրս գալու մեր ճանապարհը։ Կարծում եմ բոլորս գիտակցում ենք, որ մենք ունենք Արցախում զորքի անվտանգության հարցի լուծման խնդիր, արցախցիների անվտանգության խնդիր և մեր ամեն մի չկշռադատված ու հուզական քայլերը կարող են այդ անվտանգությունը չեզոքացնել։ Ուստի խնդրում եմ ժամանակից շուտ թե՛ կոշտ, թե՛ մեղմ գնահատականներ մի տվեք քայլերիս, որովհետև դրանք ձեզ հայտնի չեն։ Շատ լավ հասկանում եմ, որ շատերդ ունեք մեծ կամ չնչին սպասումներ, որի համար շնորհակալ եմ, բայց այդ սպասումների թեկուզ փոքր քայլով արդարացնելու համար ես չեմ կարող վտանգել հազարավոր մարդկանց։


Ես շարունակելու եմ գործել ինչպես դա արել եմ մինչև մանդատ ստանալս և մանդատ ստանալուց հետո։
Վաղը նույնպես մի քանի հանդիպումներ ունեմ, կոնկրետ մասնագետների հետ, որպեսզի հասկանամ խնդրի հնարավոր անցնցում լուծումների մասին։
Ինչ վերաբերում է կոչին, որ գնամ ԱԺ և մասնակցեմ նիստին, ասեմ, որ միայն իմ գնալը հարց չի լուծում և պետք է շատերիս գնալը, որը վստահեցնում եմ կլինի։ Գիտեմ, որ հիմա նույնպես պետք է այս գրառման տակ ինձ համար ոչ պատվաբեր գնահատումներ գրեք, բայց հասկանալով գերհուզական վիճակը, չեմ նեղանա, միայն պարտավոր եմ տեղեկացնել, որ հարմարվողականություն չեմ ցուցաբերում և ոչ էլ անմտածված քայլի եմ գնալու ճնշումներին, պահանջներին, հորդորներին և խնդրանքներին տեղիք տալով։
Այս պահին այսքանը և կրկնեմ հորդորս, որ բանակի նկատմամբ պետք է ունենանք պատասխանատվություն և թեև մի շարք խութերին, մեր կանոնավոր բանակը և կամավորների մի մեծ մասը գործել է պրոֆեսիոնալ և պայքարել մի քանի անգան իրենից շատ և տարբեր ուղղվածություն խմբերի հետ։


Չեմ տրվելու ոչ մի քաղաքական ճնումների և նաև խնդրանքս է քաղաքական ուժերին ինձ կոչ չանել իրենց օրակարգով շարժվել։ Ես ունեմ հստակ գիտակցում և պատասխանատվություն ստեղծված իրավիճակից անցնցում ելքերի ճանապարհները գնելու, որից ամենաշահողը պետք է լինի հայ ժողովուրդը. Արցախը և Հայաստանը։ Հույս ունեմ, որ այդ ճանապարհները կան և կգտնենք, և կօգտվենք», - գրել է Սոֆյա Հովսեփյանը:

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ